Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում. ԲՀԿ-ական

Քաղաքականություն
vahan-babayan

«Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան, ես այս պահին կխուսափեմ գնահատականներ տալ»,- այսօր խորհրդարանում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը`անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններին: Լրագրողներից մեկի հարցին` Հիմնադիր խորհրդարանի անդամներն անօրինական քայլ անելու ոչ մի կոչ չեն հնչեցրել, ի՞նչ հիմքով կարող են նրանց ձերբակալել, Վահան Բաբայանը նշել է, որ դա իրավապահ մարմինների որոշելու հարցն է, որոնք գուցե որոշակի տեղեկատվություն են ունեցել: Ապա Վահան Բաբայանը նշել է, որ ոչ մի համակարգի հնարավոր չէ լիովին վստահել. Այդ դեպքում ինչո՞ւ է նա անընդհատ նրանց հղում անում, Վահան Բաբայանը նշեց. «Հղում եմ անում, որովհետև իրավապահները պատահական տեղը ոչ մեկին չեն ձերբակալում: Մեր երկիրն այն վիճակում չէ, որ հնարավոր լինի առանց որևէ պատճառի որևէ բան անել: Եթե կա խնդիր, եկեք սպասենք ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»: Ըստ Վահան Բաբայանի՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների հանդեպ քաղաքական հետապնդում չկա։