Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղերում փող ստանալու ակնկալիքով մանկապարտեզներ են փակում (տեսանյութ)

Հասարակություն
b7073e61ca34634cc063b072ae3f77b5

«Գյուղերում ոտնահարված է երեխաների կրթության իրավունքը»,-ահազանգում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: «Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի նախադպրոցական կրթություն ստանալ, սակայն գյուղերում փակում են մանկապարտեզները`պատճառաբանելով թե փող չկա, բալը թանկ է: Հենց այս պատճառաբանությամբ   2014 թվականին փակեցին նաև Շիրակի մարզի Դեբետավան գյուղի մանկապարտեզը»,-պատմեց նա: Տիկին Բախշյանը ցավով է նկատում, որ առանց այն էլ գյուղերում մանկապարտեզները վճարովի են: Նրա համոզմամբ ` մանկապարտեզների փակումը մեկ նպատակ ունի` մտնել պետության գրպանը. «Ծրագիր կա, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը, որի շրջանակներում նախատեսվում է այն գյուղական համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկա, դպրոցներում նախակրթարաններ բացել: Գյուղերում էլ փողի մասին լսելով փակեցին մանկապարտեզները, թե բա մենք չունենք, բերեք մեզ մոտ նախակրթարաններ բացեք, բայց ախր այդ նախակրթարանները ընդամենը 5-6 տարեկան երեխանների համար են նախատեսված»: Անահիտ Բախշյանը խնդրի լուծման միակ ելքը տեսնում է գյուղերի մանկապարտեզները գյուղական համայնքների իրավասությունից դուրս բերելու և Կրթության և գիտության նախարարությանը հանձնելու մեջ: