Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական տիկինն իրենց միջոցառումը լուսաբանողին թուրք է անվանել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hhk

Ալավերդու ՀՀԿ շրջանային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Ալվարդ Բաբայանը ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքին տված հարցազրույցում պարզաբանումներ է ներկայացրել ապրիլի 4-ին  ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված միջոցառման և դրա շուրջ ստեղծված աղմուկի մասին. Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. - Տիկի՛ն Բաբայան, Դուք ՀՀԿ կանանց խորհրդի միջոռացման կազմակերպիչներից եք, խնդրում ենք մի քանի խոսքով մեկնաբանեք, թե Ծիծեռնակաբերդում ինչ միջոցառում էր և ինչո՞ւ այդ միջոցառումը միանգամայն ուրիշ կերպ հայտնի դարձավ սոցիալական ցանցերում, երբ ժպտացող կանանց լուսանկարներ հայտնվեցին: - ՀՀԿ կանանց խորհրդի անդամները՝ ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, անմասն չեն Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից' որոշեցինք մեր խոսքը Ծիծեռնակաբերդից ասել աշխարհի կանանց ու մայրերին: - Ո՞րն էր միջոցառման բուն նպատակը: - 2015թվականը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի է, մեր միջոցառման բուն նպատակն էր ոգեկոչել հայ կնոջը, ապրելու, արարելու և մայրանալու ձգտումը: Մենք ուզում ենք աշխարհին ասել, որ հայ կինն ուժեղ է և ամուր կանգնած է իր մայր հողի վրա: Ինչ վերաբերում է Ձեր հարցի մյուս մասին, թե ինչու միջոցառումը շահարկվեց որոշ ԶԼՄ-ների կողմից, կարծում եմ՝ ցանկացած հարցի շուրջ հնարավոր է վիճել, հակառակվել, քաղաքական, կուսակցական կամ նույնիսկ անձնական տարբեր դիրքորոշումներ ունենալ, ԶԼՄ-ներով կսմթել, սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ, վստահ եմ, կա միասնականություն հայոց մեջ՝ անկախ նրանից լրագրող ես, թե լրագրողի անձնական հակակրանքի օբյեկտ: Դրանցից է Ցեղասպանության հիշողությունը: Եթե մենք իմանայինք, որ, ասենք, թուրք լրագրող է լինելու լուսաբանողը, երևի տանից դուրս գալիս մինչև միջոցառման վերջը կատեգորիկ չէինք ժպտա: -Լավ, ի՞նչն էր ժպիտի պատճառը: -3 հազարից ավելի կին էր մասնակցում միջոցառմանը, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանի տարբեր ծայրերում և այս միջոցառման կազմակերպման ընթացքում միմյանց հետ առնչվում էին, լավագույն դեպքում, հեռախոսով: Ամբողջ սադրանքն այն է, որ լուսանկարներն արվել են ոչ թե միջոցառման ժամանակ, այլ նախապատրաստական աշխատանքների, երբ մասնակիցները Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվում էին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ և իրենց իսկ կողմից պատրաստված շարֆեր էին բաժանում: Միջոցառումը միասնական էր ու համախմբված: Այդ ընթացքը տևել է մեկ ժամից ավելի, և, կարծում եմ, մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Չնայած՝ էլի եմ ասում՝ եթե ենթադրեինք, որ լուսաբանողների մեջ թուրք լրագրող կա, նույնիսկ տանից դուրս գալուց հատուկ դեմքի արտահայտությամբ կգայինք: Պատմական ցավի գիտակցությամբ ենք բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: - Կարծում եք՝ նման լուսաբանումը սադրա՞նք էր: -Չգիտեմ՝ սադրա՞նք էր, թե՞ ոչ, սակայն հաստատ ոչ օբեկտիվ, թյուր և կանխակալ լուսաբանման տարրեր կային: Միգուցե նաև սենսացիայի մրցավազքի արդյունք է: Վստահ եմ՝ կանանց ջերմ հանդիպման մի քանի ժպիտն առավելագույն դիտումներ բերեցին լրատվական կայքերին: Վերջում կցանկանայի հրեաների օրինակից հիշեցնել: Հրեա լրագրողները Հոլոքոստի հետ կապված չափազանց զգայուն են: Երբեք Հոլոքոստին նվիրված մասսայական միջոցառումը չեն փչացնի, նույնիսկ հանուն դիտումների: