Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը»՝ Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնության մասին

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ: «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տեւական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը եւ կարեւորում այն: Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը: «Ժառանգություն» կուսակցություն 3 ապրիլի 2015թ. Երեւան