Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչների դեմ փակել են իրենց իսկ մուտքի դուռը (տեսանյութ)

Հասարակություն
ekmalyan

Քաղաքացիները հատուկ տեխնիկայի միջոցով այսօր կտրեցին Եկմալյան 2/5 շենքի մուտքի դուռը, որպեսի մտնեն ներս։ Մոտ 10 տարի առաջ նրանք պայմանագիր են կնքել կառուցապատող Գագիկ Պապոյանի հետ եւ ներդրում են կատարել շենքի կառուցման համար՝ 2008թ. բնակարանամուտի ակնկալիքով։ Կառուցապատողը հայտնվել է անազատության մեջ։ Մինչ այդ մի մուտքի բնակիչները հասցրել են իրենց բնակարանները ստանալ, մնացածը հայտնվել են անելանելի վիճակում։ 2011 թ. կառուցապատողի ազատազրկումից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով մի մարդ ու հայտարարել է, որ հողը, որի վրա կառուցվել է շենքը, պատկանում է իրեն, իսկ Գագիկ Պապոյանը անօրինական վաճառք է իրականցրել։ Դուռն էլ փակել է, որ որեւէ մեկը չմտնի։ Դուռը բացելուց որոշ ժամանակ անց Անդրանիկ Խալոյանը նույնպես եկավ շենքի բակ։ Մի մասն անգամ մասնակի նորոգել է իրենց բնակարանները։ Բայց այսօր մոտ 30 ընտանիք ապրում է վարձով։ Ոմանք դեռեւս ամբողջությամբ չեն վճարել բնակարանների համար, որի մեկ քառակուսի մետրն արժեցել է 750 ԱՄՆ դոլար։ Նրանք մտավախություն ունեն, որ այս ամենն արվում է՝ իրենցից լրացուցիչ գումար կորզելու նպատակով։ Օրվա վերջում դուռը կրկին դրվեց իր տեղում։ Իսկ Անդրանիկ Խալոյանը խոստացավ այլեւս չփակել այն, մինչեւ հարցի լուծումը։ Կատարվածն առավել մանրամասնությամբ՝ տեսանյութով