Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանը պնդում է, որ ուժային կառույցները «Հիմնադիր խորհրդարանի» կողքին են լինելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4e7056c74a21a983ae685a166bb6ab9e

Ապրիլի 24-ին մենք ոչ մի ձեւով չենք խանգարելու օրվա օրակարգին. Այսօր հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Փոխարենը պարոն Սեֆիլյանը հենց հիշատակի օրը՝ ժամը 18-ին սկսելու է մոբիլիզացնել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի իշխանափոխությամբ ավարտեն այն, ինչ սկսել են այդ օրը։ Պարոն Սեֆիլյանը պնդում է, որ ուժային կառույցներն այդ օրը «Հիմնադիր խորհրդարանի» կողքին են լինելու. «Ուժային համակարգը եւս ըստ էության չլինելով իր առաքելությանը, այդ վիճակը եւս հեշտացնում է ավելի ազատ շփումները եւ մենք իմանում ենք, թե ինչպիսին են տրամադրությունները»։ Իսկ միգուցե մինչեւ ապրիլի 24-ը ձերբակալվի՞ պարոն Սեֆիլյանը։ Վերջինս ամեն վայրկյան պատրաստ է նման սցենարի. «Մեզ ձերբակալելով, մեզ ֆիզիկապես վերացնելով՝ խնդիրը չի լուծվելու»։ Նկատեցինք, որ Ծառուկյանի հետ ընդամենը զրուցեցին եւ նա դադարեցրեց իշխանափոխությունը։ Նախկին ազատամարտիկը նկատում է, որ իր ձեռնարկը տարբերվում է Ծառուկյանի մտադրությունից. «Ես, ըստ էության, առաջնորդում եմ մի շարժում, ոչ թե մի սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանը։ Խանութ էր բացել եւ խանութպանն էր ինքը ընդամենը, խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես դառնում»։ Պարոն Սեֆիլյանն ասում է, որ հազարավոր մարդիկ են կանգնած իր կողքին։ Այդ մարդկանց շարժումից հեռացնել չի լինի։ Լրագրողներից մեկը նկատեց, որ գուցե ինքներդ եք ստեղծում ձեզ ձերբակալելու հիմքեր. «Մենք չենք պատրաստվում հարձակվել Բաղրամյան-26-ի վրա»։ Ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում։ Եթե իշխանությունը օրենք խախտի, ժողովուրդը կորոշի՝ ինչպես վարվել։