Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիպրոսն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Քաղաքականություն
Кипр3

Քիչ առաջ Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այսպիսով՝ Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք՝ 10 000 եվրոյի չափով։ Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը՝ Շվեյցարիայից Հունաստանից, Սլովակիայից հետո։