Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌԱՀ-ը պետք է պատասխան տա իր սխալ որոշումների համար. Առավոտ

Հասարակություն
18942b10d4f11bd55ac3c06d5effcc40

2002-ին այս օրը «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց սեփական կապուղով հաղորդումներ հեռարձակելու հնարավորությունից: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) որոշեց, թե վաղուց արդեն շուրջօրյա հեռարձակում ապահովող «Ա1+»-ն իր տեխնիկական, ֆինանսական հնարավորությունների եւ մասնագիտական աշխատակազմի առումով զիջում է մի ընկերության, որը հայտնի էր միայն առանձին հաղորդումների հեռարձակման հմտությամբ: Որ հաղթողին որոշելու համար օրենքով սահմանված չափորոշիչները սխալ էին գնահատվել, ու նրանց ունեցած հնարավորությունները բավարար չէին՝ պարզ դարձավ կարճ ժամանակ անց, երբ արտոնագիրը փոխանցվեց այլ անձի: Այս կապուղին երեք անգամ տեր փոխեց: Իսկ «Ա1+»-ի աշխատակազմի ներկայացուցիչները, որի մասնագիտական ունակություններն այդչափ ցածր էին գնահատվել, զարդարում էին ցանկացած աշխատավայր, որտեղ էլ նրանք հայտնվելիս լինեին: Սակայն ՀՌԱՀ-ի ներկայացուցիչները երբեք, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, չխոստովանեցին, որ սխալ գնահատականներ էին բարձրացրել 2002-ի ապրիլի 2-ին: Ամբողջական հոդվածը` այստեղ