Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ին անդամակցելով՝ մեռելոցը ոչ աշխատանքային չե՞նք կարող դարձնել (տեսանյութ)

Քաղաքականություն
CwNBE-xpb98

Շաբաթ օրն աշխատելն արդյունավետ չէ. այսօր նման կարծիք հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով մեռելոցի հետ կապված աշխատանքային օրերի փոփոխությանը եւ նկատի ունենալով ԵՏՄ երկրների հետ աշխատանքը։ Այսօր այս առիթով մեկնաբանություն տալու համար կառավարություն էր հրավիրվել նաեւ Արշակ Սրբազանը։ Նա ասաց, որ անհրաժեշտ է, որ տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը լինեն ոչ աշխատանքային, եւ նույնիսկ օրինակ բերեց, որ Թուրքիայում էլ բանակում ծառայող հայերին տաղավար տոներից հետո 3 օր ազատ են արձակում։ «Այն մարդկանց տեսակետը, թե մեռելոցը պետք է լինի աշխատանքային, պարզապես հրահրված արշավ է, մարդիկ արդեն սովորել են, եւ պետք է այցելեն իրենց հարազատների շիրիմներին»։ Վարչապետն իր հերթին նշեց, որ չի կարծում, թե պաշտոնյաներից որեւէ մեկը կխոչընդոտի, որ իր աշխատողներն այդ օրերին գնան գերեզման։ Այս երկուշաբթի՝ Սուրբ Զատկին հաջորդող օրը, ինչպես արդեն նշել ենք, կլինի ոչ աշխատանքային։ Սակայն հետագա տաղավար տոներին հաջորդող ոչ աշխատանքային օրերի հարցը դեռ կքննարկվի։