Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Հայաստանում գազը չի էժանանում (տեսանյութ)

Տնտեսություն
gaz

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեց Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը: Թեև այդ համաձայնագիրը ներկայացվում էր որպես դաշնակցային և արտոնյալ: Սակայն այս ընթացքում բնական գազի միջազգային գնի էական անկման ֆոնին Հայաստանում բնակարաններ մտնող բնական գազի էժանացման մասին խոսք անգամ չկա: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի բնակիչները նույն ռուսական գազի համար ավելի քիչ են վճարում, քան հայաստանցիներս: Տեսանյութում ներկայացվում է այսպիսի իրավիճակի պատճառները և Հայաստանում գազի գնի համեմատումը այլ երկրներում գործող սակագների հետ: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»