Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անմոռուկների փոխարեն կուզեի տեսնել Արցախի հերոսների լուսանկարները» (տեսանյութ)

Քաղաքականություն
11112558_10153277661919273_7684854950980647465_n

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ավելի շատ զգացական են: «Այսինքն` քաղաքական բովանդակությունից զուրկ. ցեղասպանվել ենք և այլն»,-նշել է պատմաբան Գևորգ Յազեչյանը։ Իսկ թուրքագետ Գևորգ Պետրոսյանի համար միջոցառումները հարցի լուծում չեն։ Այդ միջոցառումների համար այս տարվա բյուջեով 20 մլրդ դրամ էր նախատեսվել։ Թե որքանն է արդեն ծախսվել, տվյալներ չեն հրապարակվում։ «Համահայկական հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ չէ, իմ կարծիքով, այնտեղ ավելի զգացական զեղումներ են և ինձ հայ համարելով՝ ես դա չեմ համարում համահայկական։ Գոնե ես այդ համահայկականի միջից -1 եմ»,-Ցեղասպանության հռչակագրի մասին ասել է պատմաբանը։ Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էլ անդրադարձել է տարելիցի խորհրդանիշ անմոռուկներին։ «Ինձ որպես հայ ավելի հոգեհարազատ կլիներ, եթե ավտոմեքենաների վրա փակցված անմոռուկների փոխարեն ես տեսնեի Արցախի հերոսների լուսանկարները կամ Սարդարապատի»,-շեշտել է նա։ Իսկ ո՞ր դեպքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։  Մանրամասները՝ տեսանյութում Լուսանկարը՝ Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից