Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Եթե ներքաշվենք պատերազմի մեջ, կկործանվեն տարածաշրջանի բոլոր պրոյեկտները» (տեսանյութ)

Ռուսաստանի Պետդումայի նախագահի՝ Երեւանում գտնվելու ժամանակ ԵՏՄ-ում միասնական արժութային դրամ կիրառելու հարցը չի քննարկվել։ Նման հարց այսօր Հայաստանի օրակարգում չկա, եւ ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի դիտարկումների՝ շատ երկար ժամանակ դրա մասին խոսելը լուրջ չէ։ Փոխարենը Սերգեյ Նարիշկինի եւ ռուսական Պետդումայի պատվիրակության հետ հայ գործընկերները խոսել են Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքից. «Ինչպիսի պատասխան էլ լինի Ռուսաստանից, միեւնույն է, դրանք մեր մտահոգությունները չեն փարատում այնքան ժամանակ, մինչեւ որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ չարգելի Ադրբեջանին ձեռք բերված զենքը կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ»։