Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական հումորը այսօր տափակ է ու գռեհիկ. քաղաքացիներ (տեսանյութ)

Ի՞նչ անել հումորի զգացումը չկորցնելու համար։ Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որպես կանոն, թույլ չեն տալիս լայն ժպիտով քայլել։ Բայց մռայլ դեմքերը չեն նշանակում, որ մեր քաղաքացիները ի վիճակի չեն ցանկացած դժվար կացությունից դուրս գալ հումորի շնորհիվ։ Հումորը իրական կյանքից տեղափոխվել է վիրտուալ տարածք։ Այսօր շատերը կատակել ու նույնիսկ միմյանց խաբել են սոցիալական ցանցերում։ Ի դեպ, Ռուսաստանում ապրիլի 1-ը «Ծիծաղի օր է» հայտարարել Պետրոս Առաջինը: Ասում են՝ կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների դժգոհ դեմքերը տեսնելուց եւ նրանց կցկտուր զեկույցները լսելուց հետո: