Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի բանակային որդուն հնարավոր է վիրահատեն. news.am

Հասարակություն
default

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Ավետիս Ավետիսյանը, հնարավոր է վիրահատվի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը՝ նշելով, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նա գտնվում է Երեւանում՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: «Ավետիսը մինչեւ զոորացրվելը խոց ուներ, հիմա էլ մի բան ուտում է, ստամոքը ցավում է, նորմալ չի կարողանում ծառայի: Հիմա հոսպիտալում է, հետազոտվում է, հնարավոր է՝ խոցը վիրահատեն»,-ասաց նա: Տիկին Մարգարիտան նշեց, որ որդին ծառայության ընթացքում չորրորդ անգամ է բուժվում հոսպիտալում՝ 2 անգամ Վանաձորում է բուժում  ստացել, երկու անգամ էլ Երեւանում: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը պնդում էր, որ Ավետիսն առողջական խնդիրներով էր զորակոչվում բանակ: Մոր խոսքով՝ նա առողջական խնդիրներ ուներ կապված սրտի, ստամոքսի հետ, ինչպես նաեւ նրա մոտ ախտորոշվել էր զոբ: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում