Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 1. Վարչապետ. Թագավորություն չի, որ ես որոշեմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1998-ի ապրիլի մեկին նախագահի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակած Ռոբերտ Քոչարյանն «Միռ» հեռուստաընկերության եթերում անդրադառնում է իր քաղաքացիության խնդրին, որը փետրվարի 4-ին կամ 5-ին դեռեւս թույլ չէր տալիս նրան առաջադրվել նախագահի թեկնածու։ «Վերջին տաս տարում ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում»,-ընտրություններից հետո ասում է պարոն Քոչարյանը եւ չի բացառում, որ նախագահի պաշտոնում կարող է հիասթափեցնել հայաստանցիներին 2000 թվականի ապրիլի մեկը ուրախ օր էր վարչապետ Արամ Սարգսյանի համար։ Նրան Սյունիքի մարզում դիմավորում են երգ ու պարով, աղ ու հացով։ Ինքը գնացել էր հետեւելու զինվորների հագուկապին։ Զորամասի պատի թերթը նրան հիշեցնում է, թե ինչ ողբերգություն է կրում իր մեջ։ Սիսիանում վարչապետը ներկա գտնվեց Նորավան գյուղի բնակչության եւ սիրիահայերի սեփականաշնորհած սերմնաբուծարաների տերերի վեճին։ Նորավանցիները չեն ուզում, որ սերմնաբուծարանի հողերն իրենց տան «Թագավորություն չի, որ ես որոշում կայացնեմ՝ հողը տալիս եմ կամ չեմ տալիս»,-ասում է վարչապետը։ 2001-ի այս օրը երիտասարդ կուսակցական Վահան Բաբայանը Հայաստանի նախագահի նստավայրի մոտ վառում էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի խրտվիլակը ։ Ալիեւի խրտվիլակը կրակին տալով Վահան Բաբայան ցույց էր տալիս, որ հայ երիտասարդությունն ամեն ինչի պատրաստ է. «Հայ երիտասարդությունը եւ մեր կուսակցությունը չի ընդունի որեւէ զիջումներ, որը կլինի պարտադրված որեւէ արեւմտյան երկրի կողմից»։ 2001-ի ապրիլի 1-ին Ազգային Ժողովն արտահերթ նիստ գումարեց կոմունիստների պահանջով ։ Վերջիններս ուզում էին չեղյալ համարել մոտ մեկ տարի առաջ ընդունված բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրենքը։ Կառավարությունը սպառնում էր՝ եթե դեմ քվեարկեք, Համաշխարհային բանկը չի տա ՍԱԿ-4 վարկի առաջին չափաբաժինը, այսինքն՝ 50 միլիոն վարկի առաջին մասը ։ Օրենքը չանցավ. անհրաժեշտ 66-ի փոխարեն կողմ քվեարկեց 41-ը։ Կառավարող «Միասնություն» դաշինքի մի մասը օրենքին դեմ քվեարկողների մեջ էր։ «Խոսքեր հնչեցին մեծամասնության հասցեին։ Համաձայն եմ միանգամայն տեղին։ Որովհետեւ ի վերջո պետք է որոշել՝ որն է քո գաղափարը, որն է քո մոտեցումը, որտեղ ես դու գտնվում»,- ասում է Տիգրան Թորոսյանը։ 2006-ի ապրիլի 1-ին Արմավիր քաղաքի կենտրոնում ում մահափորձ է իրականացվում Երկրապահ կամավորականների միության տարածքային վարչության պետ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ։ Մահափորձի հաջողությունը կանխում են ականատեսները, որոնք քարերով խփում են ինքնաձիգից կրակողների ավտոմեքենային։ Նրանք մեքենան թողնելով փախչում են դեպքի վայրից։ 2009-ի ապրիլի 1-ին Հայաստանում թանկանում են գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագները։ «Սրանք բերելու են նաեւ այլ ապրանքների թանկացմանը»,-հայտարարում է Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։