Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերագործարկվել են մայրաքաղաքի ցայտաղբյուրները

Հասարակություն
caytaxbyur1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համագործակցության արդյունքում ապրիլի մեկից վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Մինչ այդ տեխնիկական բնույթի աշխատանքներ էին տարվել դրանց անխափան շահագործումը տարվա ընթացքում ապահովելու համար: Երևանի այցեքարտերից մեկը համարվող ցայտաղբյուրների թիվը մայրաքաղաքում 2135 է: