Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով. նախարարություն

Տնտեսություն
Koe_in_weiland_bij_Gorssel

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել  «Աշտարակ կաթ»,«Բանդիվան կաթ», «Իգիթ»  ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով: Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ խնդիրը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, այսօր Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանի գյուղերի բնակիչները բողոքի էին դուրս եկել, քանի որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գինը՝ մեկ լիտրի դիմաց վճարվող 170 դրամի փոխարեն այն իջեցնելով 150-160 դրամ: Այս մասին հաղորդում է aravot.am-ը։