Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարդան Պետրոսյանի դատն ընդմիջվեց դեռ չսկսված (տեսանյութ)

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով Վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստն այսօր ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Պատճառը տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի ուշացումն էր։ Հիշեցնենք, որ հենց նա է վերաքննիչ բողոք ներկայացրել՝ պահանջելով Վարդան Պետրոսյանին դատապարտել ոչ թե 5, այլ 6,5 տարվա ազատազրկման։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Ըստ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի, եթե տուժող կողմը բողոք ներակայացրած չլիներ, ապա Վարդան Պետրոսյանն արդեն ազատության մեջ կլիներ, որովհետեւ կրել է պատժի 1/3-ը, եւ կարող էր անցնելր պատժի կրման կիսաբաց ռեժիմի։