Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

Պաշտոնական
9f9fe2f39c92e9625f47dcef980b24d5

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը: Ս. Սարգսյանը  շնորհավորել է դեսպան Մաշալովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դեսպանի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված հայ-թուրքմենական բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված միջպետական երկխոսությունը տարեցտարի ամրապնդվում է, ինչին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու դրանց շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Մուհամեդնիյազ Մաշալովը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ակտիվացնելու և խորացնելու առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցությունը: Դեսպան Մաշալովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ իր աշխատանքը նպատակաուղղված կլինի երկու երկրների նախագահների միջև բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների, բազմաթիվ ոլորտներում ստորագրված փաստաթղթերի իրագործմանը, որոնք միտված են ավելի ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը բոլոր բնագավառներում: