Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երթից հետո տուգանել են տաքսու վարորդներին (տեսանյութ)

Մարտի 15-ին ավտովարորդների իրականացրած երթից հետո բազմաթիվ վարորդներ ենթարկվել են տուգանքների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ «Մոտ 54 տաքսու վարորդ տուգանվել է 50.000 դրամի չափով՝ չլիցենզավորվելու համար։ Երթից հետո մի անհասկանալի գրոհ է սկսվել մեզ վրա՝ տարբեր ստուգումներ է իրականացվում ճանապարհային ոստիկանության կողմից ու տուգանքներ նշանակվում։ Վարորդներից մեկին էլ տուգանել են 30.000 դրամ՝ մեքենայի դիմացի և ետևի հատվածում տաքսու գովազդ փակցնելու համար»,- տեղեկացրեց Տիգրան Հովհաննիսյանը։ Վերջինս նաև հիշեցրեց, որ 15 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել թե նախագահին, թե տրանսպորտի նախարարություն՝ լիցենզավորման կարգը վերանայելու համար, սակայն մինչ օրս այդ պահանջագրի կետերից որևէ մեկը ոչ միայն չի իրականացվել, այլ հակառակը՝ սկսել են նման կերպով իրենց վրա ճնշումներ բանեցնե