Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են ագրոարդյունաբերության ոլորտի խնդիրները

Տնտեսություն
unnamed1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, սակայն նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց ոլորտում գործող միությունների ակտիվ գործունեության», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Մասնավորապես, նախարարի խսքով, ագրոարդյունաբերության ոլորտի միություններին հարկավոր է մշակել իրենց ճյուղերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համապատասխան ծրագրեր և սերտորեն համագործակցել պետական հատվածի հետ: Նախարարը նաև հավելել է, որ միությունների գործունեության ակտիվացումը բխում է նաև պետության շահերից` նկատի ունենալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքը: Հանդիպմանը քննարկվել են նաև վերամշակող ճյուղի ներկա խնդիրները, որոնց թվում առանձնապես կարևորվել է հայկական վերամշակող ընկերությունների արտադրանքի որակի բարելավումը, ինչը թույլ կտա ապահովել տեղական արտադրության մրցունակությունը ԵՏՄ երկրներում: Անդրադառնալով հանրապետությունում վերջին տարիներին անասնագլխաքնակի աճին և դրանից բխող մսամթերքի արտադրության ծավալների ավելացմանը` նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև տեղական մսի իրացման, ինչպես նաև տեղական մսամթերքի արտահանման խնդրի կարևորությանը: Քննարկմանը վերստին հաստատվել է, որ այս տարի ևս վերամշակող կազմակերպությունները պատրաստ կլինեն մթերել գյուղացիներից ամբողջ արտադրանքը: ՀՀ գյուղատնտեսության նախաչրարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին