Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու դանակահարության մեջ կասկածվողը ինքնակամ ներկայացել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
11099666_825299574211955_2140452357_o-320x228

Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Կամո Խաչատրյանն այսօր ինքնակամ ներկայացել է։ «Այն անձը, ում ճանաչել էր տուժողը նկարով, այսօր ներկայացել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղայականով, եւ այս պահին հարցաքննվում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Հիշեցնենք, որ դանակահարությունից հետո Հրաչիկ Միրզոյանին տեղափոխել էին հիվանդանոց եւ վիրահատություն կատարել՝ հեռացրել էին նրա փայծաղը, ինչպես նաեւ կատարել արյան փոխներարկում։ Վերջինս դեռ գտնվում է հիվանդանոցում։