Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարի Լոռ Դոզենը չի ստորագրում հայերեն տեքստի տակ. Դերասանի դատը հետաձգվեց

Հասարակություն
vardan1

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստն այսօր Վերաքննիչ դատարանում հետաձգվեց մինչեւ ապրիլի 21-ը։ Պատճառն այն է, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանները չէին ստացել դատախազի եւ տուժող կողմի ներկայացրած բողոքների թարգմանված տեքստերը։ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ Ֆրանսիայից Մարի Լոռ Դոզենը չի ստորագրում հայերեն տեքստի տակ։ Հիշեցնենք, որ տուժող կողմը, ինչպես նաեւ դատախազը վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով Վարդան Պետրոսյանին դատապարտել ոչ թե 5, այլ 6,5 տարվա ազատազրկման։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Ըստ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի, եթե տուժող կողմը բողոք ներկայացրած չլիներ, ապա Վարդան Պետրոսյանն արդեն ազատության մեջ կլիներ, որովհետեւ կրել է պատժի 1/3-ը, եւ իր պատժի մնացած մասը կարող էր կրել կիսաբաց ռեժիմով։