Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազպրոմ Արմենիա»-ն տվել է իր համաձայնությունը

Հասարակություն
Gazprom-Armenia

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  ապրիլի 1-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա»    փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի  ներդրումային ծրագրին համաձայնություն  տալու մասին  հարցը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության  2015 թվականի ներդրումային ծրագրին` 10 990,5 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի`  գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www․psrc․am։