Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղիկներ, սրբապատկեր՝ մարզպետի եղբոր մեքենայի վրա. shamshyan.com

Հասարակություն
6e6e71e4286212431c0938705b308066

Այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը հաղորդվել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը: Դեպքի վայրում է եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով հաստատել է, որ մեքենան իր եղբորն է պատկանում։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում