Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ պետք է պաշտպանի սահմանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
H9UbLgpBjI8

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերից։ Հերթական ֆիլմի համար զրուցել է զինվորների հետ։ Ազատամարտիկ Պավել Մանուկյանի 20 -ամյա որդին այն երիտասարդներից է, որ այսօր կանգնած է սահմանին։ Որդու քաջության հարցում կասկած չունի, բայց ասում է, որ հակառակորդի դիմաց՝ որդու փոխարեն ինքը պետք է լիներ խրամատում։ 18 տարի առաջ, երբ ինքն էր հայրենիքի պաշտպանության համար կռվում, իր եւ ընկերների թիկունքում ժողովուրդն էր կանգնած։ Ըստ նրա՝ այսօր զինվորի թիկունքը դատարկ է։ «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն իր ծառայությունն անցկացրել է Չինարիում։ Չի կասկածում, որ տասը տարի առաջվա համեմատ մեր բանակը անհամեմատ մարտունակ է։ Բայց համոզմունք ունի՝ սահմանին պետք է ավելի հասուն ու գիտակից մարդ կանգնի՝ 18-ամյա զինվորի փոխարեն։ Դավիթ Սանասարյանը սահմանը զինելու համար այլընտրանքային տարբերակ է առաջարկում։ Երիտասարդ դիրքապահի մարտունակությանն ու խիզախությանը չի կասկածում նաեւ Պաշտպանության նախարարը։ Նա վստահեցնում է՝ սահմանին կանգնածները պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրները բարձր մակարդակով կատարել։   Մանրամասները՝ տեսանյութում