Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրազդան» ՔԿՀ աշխատակիցը թմրամիջոց է փորձել անցկացնել

Պաշտոնական
prison

Մարտի 31-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեակատարողական հիմնարկի ճաշարանի պահարանի հետևից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր երեք բջջային հեռախոս և երեք լիցքավորիչ, ինչպես նաև լիցքավորիչների զննությամբ հայտնաբերել և առգրավել են 5 ամբողջական և 3 մասնատված, «B 8» գրառմամբ, ընդհանուր առմամբ՝ 2,780 գրամ քաշով դեղահաբեր: Կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է նաև, որ վերոնշյալ թմրամիջոցը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու փորձ կատարել է կրտսեր խմբի աշխատակիցներից մեկը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին