Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ասորական համայնքին

Պաշտոնական
president-6

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Շատ նմանություններ ունեն նաև մեր ժողովուրդների պատմական ճակատագրերը: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի նրանց բերի երջանկություն և բարօրություն: ՀՀ նախագահի աշխատակազմ