Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Կարպինը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու

Սպորտ
karpin

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել ռուսաստանցի մասնագետ Վալերի Կարպինը: Այդ մասին տեղեկացնում է ռուսական Սպորտբոկս կայքը: Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկության, Վալերի Կարպինը վերջերս եղել է Երեւանում եւ հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Նշենք, որ ռուսաստանցի մարզիչը ներկայումս չի աշխատում: Նրա վերջին ակումբն եղել է Իսպանիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Մալյորկան», որտեղից Կարպինն ինքնակամ հեռացել էր այս տարվա փետրվարին: