Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ սցենար են պատրաստում Մերձդնեստրի համար

Քաղաքականություն
1423649755_tirdea_b_1

«Առաջընթաց չկա, ընդհակառակը՝ կա լարվածություն»,- ասում է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։ Ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ մոլդովացի պատգամավորից «Ա1+»-ը հետաքրքրվել էր, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ի՞նչ առաջընթաց կա Մերձդնեստրի խնդրի կարգավորման հարցում։ «2012-2014թթ փաստացի չի չի եղել պաշտոնական հանդիպում Մոլդովայի եւ Մերձդնեստրի հիմնական բանակցողների միջեւ։ Մասնակիորեն մեղավորությունը Մոլդովայի վերինտեգրացիայի նախարար Եվգենի Կարպովինն է։ Ներկայումս նրան փոխարինել է ավելի հավասարակշիռ Վիկտոր Օսիպովը։ Իրավիճակը անկախատեսելի է՝ պայմանավորված ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առկա հակամարտությամբ, Դոնբասում պատերազմով, տնտեսական ճգնաժամով եւ այլն։ »,-նշեց Բոգդան Ցիրդյան։ Մարտի 17-ին Ռումինիայի եւ Ուկրաինայի նախագահները հայտարարել են, թե Բուխարեստը եւ Կիեւը կաջակցեն Մոլդովային վերականգնել տարածքային ամբողջականությունը։Այդ հայտարարությունը հիմք է տվել մոլդովացի որոշ քաղաքագետների ենթադրել, թե կա պատերազմի վերսկսման վտանգ։ Բոգդան Ցիրդյան երկու նախագահների հայտարարությունից եզրակացրել է ,որ հնարավոր են մի քանի սցենար՝ ՌԴ-ին ճնշելու փորձ, Մերձնդնեստրի տնտեսական շրջափակում եւ ռեժիմի փոփոխություն «նարնջագույն հեղափոխության» միջոցով եւ երրորդ՝ լոկալ կամ տարածաշրջանային պատերազմի վերսկսում։ Բոգդան Ցիրդյայի մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում։ Բոգդան Ցիրդյայի՝ «Ա1+»-ի հարցին ամբողջական պատասխանն այստեղ