Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառնուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար. զոհվել է 2 քաղաքացի

Հասարակություն
1d8021f33372e83629653013a19f69bc

Մարտի 31-ին, ժամը 19.31 տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ բախվել են <<Vaz- 2107>> և <<BMW>> մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում զոհվել է 2 քաղաքացի, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: