Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է վագոն-տնակ

Հասարակություն
3e56caced5f6b5ba5cda52f601255fc8

Մարտի 31-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դուրյան թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել` 16.10-ին: Այրվել է չբնակեցված վագոն-տնակ՝ 30 ք.մ: