Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ին անդամակցելուց երեք ամիս հետո ի՞նչ է շահել Հայաստանը (տեսանյութ)

Քաղաքականություն
ayvazyan

«ԵՏՄ-ին անդամակցությունը որպես այդպիսին էական դրական տեղաշարժ կարելի էր համարել, եթե չլիներ էս դոլար-դրամային հարաբերակցության հետ կապված էս վայրիվերումները», - կարծում է ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը։ ԱՊՀ տարածքում նույնպես տեղի է ունեցել ֆինանսական շուկայի փլուզում, որի պատճառով մեր ապրանքը դարձել է ոչ մրցունակ։ Նույն պատճառով ավելի քան կրկնակի պակասել է տրանսֆերտների թիվը Ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի. «Տրանսֆերտներն, օրինակ, կազմում էին, նախկինում 2 միլիարդից 2,2 միլիարդ։ Էսօրվա դրությամբ ինքը իջել ա 1 միլիարդ դոլարի կարգի»։ Լուծումը պարոն Այվազյանը տեսնում է երեք ուղղություններով՝ ազատություն տալ տնտեսությանը, բացել Ռուսաստան-Հայաստան եւ Իրան-Հայաստան երկաթուղին, որի շնորհիվ չինական կապիտալը կմտնի, Հայաստանը կարող է դառնալ ռեգիոնալ էներգետիկ բազայի կենտրոն, որը կարող է էլեկտրաէներգիա արտահանել հարեւան երկրներից ավելի էժան գներով. «Արտոնյալ ռեժիմներ պետք է սահմանել, որպեսզի դու կարողանաս քեզ գրավիչ դարձնել, որպեսզի դու կարողանաս լրացուցիչ գումարներ ներդնել, ինչու ոչ՝ նաեւ դրամական էմիսիա ա պետք կատարել, հիմա ոնց կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք»։ «Հայաստանի տնտեսական ձախողումները ոչ մի կապ չունեն Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ»,-համոզված է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հայաստանը պարզապես չի ստանում մեծ ֆինանսական ներարկումներ դրսից. «Այդտեղ է, որ երեւացել է Հայաստանի էս հիվանդագին օլիգարխիկ տնտեսական համակարգի ամբողջ արատավորությունը, որը կառուցված է ընդամենը լայն սպառման ապրանքների ներկրման վրա, մի սխեմա, որտեղ գործող նախագահի մոտ օլիգարխները ստանում են մեծ գերծահույթներ եւ օգնում են իրան վերարտադրել իր իշխանությունը։ Պարոն Զուրաբյանը վստահ է, որ այսպիսի իշխանությունը չի էլ կարող օգուտներ քաղել ԵՏՄ-ից։ Աստանայում հանդիպում են երեք երկրների նախագահները, քննարկում արժութային միություն ստեղծելու գաղափարը եւ Սերժ Սարգսյանին չեն էլ հրավիրում. «Մենք ունենք անգործունյա իշխանություն, որը Եվրասիական միության մեխանիզմները չի օգտագործում,- ասում է Լեւոն Զուրաբյանը։ Գործունյա իշխանությունը Ռուսաստանին պետք է ներկայացներ Հայաստանի շրջափակումը եւ կարողանար կորզել հատուկ պայմաններ, որոնք թույլ կտային Հայաստանին ավելի ազատ առեիտուր ունենալ երրորդ երկրների հետ. «Սա մի հարց է, որը ասենք, երբեք հայկական, Հայաստանի կողմը չի դրել կամ, միգուցե, դրել է, բայց երբեք չի ապահովել դրա հրապարակայնությունը։ Ապաշնորհ իշխանությունների պատճառով Հայաստանը պարտվում է ամենուր,-ասում է Լեւոն Զուրաբյանը։ Եվ սրա հետ կապ չունեն ոչ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին, ոչ էլ Եվրամիությանը չանդամակցելը։