Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15-ամյա հայ շախմատիստը` ԱՄՆ-ի առաջնությունում

Սպորտ
sport-chess-amn-2

Շախմատի ԱՄՆ-ի այս տարվա առաջնությանը կմասնակցեն երեք հայազգի շախմատիստներ: Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչման համար կպայքարի գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու իրավունք են նվաճել մեր հայրենակիցներ Վարուժան Հակոբյանը եւ 15-ամյա Սամուել Սեւյանը: Ի դեպ, վերջինս, որը աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերն է, առաջին անգամ է հանդես գալու այդ մրցումներում: Մրցաշարերը կանցկացվեն շրջանաձեւ եղանակով, 11 տուրով: Ի դեպ, մրցակարգով առաջնության բոլոր մասնակիցները պարգեւատրվում են` կապված իրենց ցուցադրած արդյունքներից: Մասնավորապես` տղամարդկանց առաջնությունում առաջին տեղը կստանա 45 հազար, իսկ վերջին 12-րդը` 4 հազար դոլար պարգեւավճար: Կանանց մրցաշարում այդ գումարը տատանվում է 20 հազարից մինչեւ 1500 դոլարի սահմանում: