Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այց է կատարել

Սպորտ
sport-naxarar-31.03.

«Այսօրվա ուսանողները մեր ապագա մայրերն են, զինվորները, գիտնականները: Հիմա չմտածելով նրանց առողջության մասին՝ մենք դատապարտում ենք վաղվա սերնդին կանգնելու լուրջ խնդիրների առջեւ: Ես` որպես նախարար, անելու եմ հնարավորինը, ապագա սերունդների մեջ սպորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ», - այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, վերը նշված ակադեմիայի նորանշանակ ռեկտոր Արման Ավագյանը վերջերս իր մտահոգությունն էր հայտնել բուհում ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերի բացակայության կապակցությամբ: Այդ առիթով Գաբրիել Ղազարյանն այսօր ճանաչողական այցով եղել է ակադեմիայում եւ ղեկավարների հետ քննարկել ֆիզկուլտուրա առարկան բուհի կրթական ծրագրում ընդգրկելու հնարավոր տարբերակները: