Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կառավարությունը պարտվել է Եվրադատարանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
27.01.10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր երեք հայցով որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայցերից մեկը ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով սգո երթի թույլտվություն չստանալու համար։ Կոմիտեն ֆինանսական պահանջ չէր ներկայացրել։ Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում,երբ նա հրավիրվել էր ոստիկանության մի գործով։ Եվրադատարանը այսօր որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է երեւանցի Արտաշես Դավթյանին վճարել 9000 եվրո բարոյական վնաս՝ իր նկատմամբ անմարդկային  եւ նվաստացուցիչ վերաբերմունքի համար։ Արտաշես Դավթյանը «Կրեդիտ սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն է։ Վարդենիսցի Նալբանդյան ընտանիքին 62000 եվրո պետք է վճարվի՝ ՄԻ կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման համար։ Նալբանդյան ընտանիքը դիմել էր իրավապահ մարմիններում, դատական համակարգում արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների խախտման համար։ 2005-ի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով Վարդենիսի բնակիչներ՝ Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա՝ իրենց անչափահաս դստեր դասընկերուհու սպանության մեղադրանքվ։