Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲՀԿ-ն եռյակի հետ այս պահին ընդհանուր շահ չունի (տեսանյութ)

«ԲՀԿ-ն իրեն հռչակեց դե յուրե ընդդիմություն, բայց մինչ այդ էլ էր կուսակցությունը ընդդիմադիր գործունեություն վարում,- վստահեցնում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ նախկին ծրագրային դրույթները նրանք հիմա էլ են պահպանում. «Մենք այսօր խմբակցությունում 33 հոգի ենք, չնայած 10-ն արդեն կուսակցությունից չեն, բայց մենք խորհրդարանում շարունակում ենք մնալ երկրորդ քաղաքական ուժը, մենք առաջ ենք շարժվելու՝ չբացառելով ոչ մի բան, մինչեւ 2017 թվականը»: ԲՀԿ պատգամավորը մասնակցում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին։ Հարցին, թե կմասնակցե՞ր նա նույն հանձնաժողովի աշխատանքներին Տիգրան Սարգսյանի օրոք, պատասխանեց. «Եթե կուսակցությունը որոշեր, պետք է քննարկեինք, բայց ես նախորդ կառավարության օրոք որպես անձ չէի մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին»։