Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ցորենի հարստացումը՝ քաղցկեղի պատճառ. Հայաստանը՝ Չիլիի հետքերով (տեսանյութ)

Ցորենի հարստացման մասին օրենքի ընդունումը կարող է ազգային աղետի վերածվել. Համոզված է կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանը։ Նա օրինակ է բերում Չիլին, որտեղ, նրա խոսքերով, արդեն տուժել են ցորենը ֆոլաթթվով հարստացնելու արդյունքում. «Չիլիում այդ գործընթացից հետո մի քանի տարում քաղցկեղը կրկնապատկվել է և նախարարության աշխատակիցները ստիպված եղան ընդունել, որ պատճառը եղել է ֆոլաթթվի բարձր դոզան: Հայաստանում նույնպես պատրաստվում են նույն դոզայով հավելում անել»։ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցի առնչությամբ ստորագրահավաք են կազմակերպելու, բացի այդ, կանցկացնեն տեղեկատվական ակցիաներ, որոնց հասարակությանը մասնակից դարձնելուց բացի, կտեղեկացնեն նաև պատգամավորներին ու վարչապետին՝ հատուկ տեղեկատվական փաթեթ ուղարկելով: