Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության փորձ Երեւանում. հարուցվել է քրեական գործ

Պաշտոնական
20140328083527hrazen

Երևանի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2015 թվականի մարտին 31-ին` ժամը` 01:30-ի սահմաններում,  առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պոպովի փողոցում  հրազենից կրակել է քաղաքացի Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Վարդան Կարապետյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել տարածքի բնակիչների կողմից։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Վ.Կարապետյանը ճանաչվել է որպես տուժող: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Քննչական կոմիտե