Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոսգոսստրախը հերքում է, ավագանու անդամը՝ հաստատում

Կարևոր լուրեր Հասարակություն
b5ce902b238a37260a732626432253a3

Մոտ երկու ամիս անց «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը պատասխանում է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին։ Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն անցկացրել է Դավիթ Սանասարյանի կողմից մամուլում բարձրաձայնված փաստերի ստուգում եւ պարզել է, որ վերջինիս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նշված գործով հավաքագրվել են բոլոր նյութերը, մասնավորապես՝ բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունները եւ էլեկտրոնային նամակագրությունը: Այդ նյութերից ակնհայտ է, որ հաճախորդի համար պատշաճ կերպով կազմակերպվել է այց բժշկական հաստատություն: Այսինքն, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, ինչպես նաեւ պայմանագրի շրջանակներում ծառայություններ տրամադրող Աջակցող կազմակերպությունը, ապահովագրության պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարել են ամբողջությամբ եւ բարձր մակարդակով:Գործի առնչությամբ բոլոր մանրամասները կարող են տրամադրվել Դավիթ Սանասարյանի ներկայությամբ»: Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի համար զարմանալի է նման հայտարարությունը. «Իրականությանը չի համապատասխանում, թող հրապարակեն իրենց ձայնագրությունները եւ էլեկտրոնային նամակագրությունը։ Ի՞նչ եք կարծում իրենք պատշաճ բժշկական օգնություն են ցուցաբերել, իսկ ես հետ եմ եկել ու բողոքե՞լ»։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ այլեւս չի օգտվելու «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ծառայություններից, քանի որ իրեն Բելգիայում անհրաժեշտ բժշկական օգնություն չէին ցուցաբերել։