Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցորենի հարստացումը՝ քաղցկեղի պատճառ. Հայաստանը՝ Չիլիի հետքերով (տեսանյութ)

Հասարակություն
շիրակ

Ցորենի հարստացման մասին օրենքի ընդունումը կարող է ազգային աղետի վերածվել. Համոզված է կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանը։ Նա օրինակ է բերում Չիլին, որտեղ, նրա խոսքերով, արդեն տուժել են ցորենը ֆոլաթթվով հարստացնելու արդյունքում. «Չիլիում այդ գործընթացից հետո մի քանի տարում քաղցկեղը կրկնապատկվել է և նախարարության աշխատակիցները ստիպված եղան ընդունել, որ պատճառը եղել է ֆոլաթթվի բարձր դոզան: Հայաստանում նույնպես պատրաստվում են նույն դոզայով հավելում անել»։ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցի առնչությամբ ստորագրահավաք են կազմակերպելու, բացի այդ, կանցկացնեն տեղեկատվական ակցիաներ, որոնց հասարակությանը մասնակից դարձնելուց բացի, կտեղեկացնեն նաև պատգամավորներին ու վարչապետին՝ հատուկ տեղեկատվական փաթեթ ուղարկելով: Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ ցորենի ալյուրի հարստացման գործընթացի մեջ չեն մտել՝ հիշեցրեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Խոսելով Ռուսաստանում այսօր գործող ցորենից ալյուր ստանալու ստանդարտի մասին՝ ասաց, որ այնտեղ նշված է, թե ինչ պրոցեսում պետք է աղացվի ցորենը, և նրանք մի ցորենից ստանում են չորս տեսակի ալյուր. «Սակայն այսօր ՀՀ-ում որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ որակի ու տեսակի հաց ենք օգտագործում՝ բա՞րձր, առաջի՞ն, երկրո՞րդ, թե՞ երրորդ տեսակի: Բացի այդ, նա նշեց, որ բարձր կարգի ալյուր ստանալու համար ամբողջությամբ թեփազրկում են, ինչի հետևանքով դուրս է գալիս երկաթի պարունակությունը, սակայն իրենք ունեն ՀՀ տեխնոլոգիական ակադեմիայի տվյալները, որ եթե կա սև հաց, ապա դա իսկական սև հաց չէ, այլ գույն տված է»: ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը ասաց, որ այսօր առանց այդ էլ մեր սննդակարգի մեջ մտել են բազմաթիվ սննդային հավելանյութեր, իբրև թե բարձրացնելու տարբեր սննդամթերքների որակական հատկանիշները, որոնցից յուրաքանչյուրն ունի բացասական ազդեցություններ օրգանիզմի վրա. «Առանց ցորենի հարստացման էլ յուրաքանչյուր մարդ տարեկան չորս կգ սննդային հավելում է օգտագործում: Եթե մենք օգտագործում ենք օրական 450 գրամ հաց, դա բավարարում է օրգանիզմի 80 տոկոս երկաթը»,- ասաց Վարդուհի Մելիքյանը: Տիկին Մելիքյանը հիշեցրեց նաեւ, որ մյուս սննդատեսակներում նույնպես կա երկաթ և եթե այս օրենքն ընդունեն, ապա դա կգերազանցի մարդու օրգանիզմում առկա երկաթի ու ֆոլաթթվի պահանջը: