Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմեռը երկու ամսով երկարաձգվել է. ինչ է կատարվում Վերին Լարսում (տեսանյութ)

Հասարակություն
AJKotrneMwU

Թբիլիսիից 120 կմ հեռավորությամբ գտնվող Գուդաուրի լեռնադահուկային հանգստյան գոտում ձմեռը երկու ամսով երկարաձգվել է: Դա արվում է պետական մակարդակով` արհեստական ձյան սարքերի տեղադրմամբ: Արհեստականորեն ձյունապատում են լեռնադահուկային գոտու ստորին հատվածը, որտեղ ձյունն արագ է հալչում: Գուդաուրի լեռնադահուկային գոտին ունի 7 կայան, որոնք միմյանց են հետ կապված են ճոպանուղով: Վերջին` 7-րդ կայանը, 3 270 մետր բարձրության վրա է։ Գուդաուրիում լեռնադահուկային հանգստյան գոտին սկսել է զարգանալ 1985թ., սակայն միայն վերջին 4 տարում է ակտիվացել այցելուների հոսքը Մերձբալթյան երկրներից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ՌԴ-ից: Սաշա Կիկաբիձեի վստահեցմամբ` իրենց մոտ գները մի քանի տարի է` անփոփոխ են` մեկ օրվա համար 30 լարի, որը համարժեք է 7 հազար դրամին։ Գուդաուրիում միայն հյուրանոցներ են եւ փոքր տնակներ` ժամանակավոր բնակության համար: Սաշա Կիկաբիձեի խոսքերով` լեռնադահուկային գոտում հաճախակի են լինում արտակարգ դեպքեր, մանավանդ երբ եղանակն անբարենպաստ է։ Դահուկավազքի ու ձմեռային մյուս սպորտաձեւերի սիրահարներն այստեղ գալիս են ընտանիքներով։