Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է ու մառախուղ

Հասարակություն
8b64608b6c5f1f4fb15c668b31a53ead

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վարդենիսի և Վայքի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն