Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Հասարակություն
7fe7caad4b09830a0eb7f38b56c859d5

Այսօր ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ: Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների  բերքի  վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև  մյուս մշակաբույսերը : ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին