Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը միջին ծանրության է. Ցայգ (տեսանյութ)

Քաղաքականություն
1427725954_bk

Մարտի 28-ին Գյումրիում հիմնադիր խորհրդարանի կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած Հրաչիկ Միրզոյանը վիրահատությունից հետո գտնվում է Գյումրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Փայծախը հեռացնելուց հետո առողջական վիճակի մեջ հիվանդն արդեն փոփոխություն է զգում: Հրաչիկ Միրզոյանը նաև մանրամասներ է պատմել կատարվածի վերաբերյալ: Նա ասել է, որ հանրահավաքի ժամանակ հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ուղղությամբ մի խումբ երիտասարդներ հավկիթներ են նետել, ինչից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրանց: Հենց այդ երիտասարդներից մեկի հետապնդման ընթացքում էլ պատահել է դեպքը: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում