Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ում Կուտակայինի հարցով քննությունը հետաձգվել է

Քաղաքականություն
timthumb.php_1

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի առանձին հոդվածները հակասահմանադրական ճանաչելու մասին հայցի քննումը ՍԴ ում մարտի 31-ին տեղի չի ունենա։ Այն հետաձգվել է մինչեւ հուլիսի 7-ը։ Մի խումբ պատգամավորների հարցերին, օրենսդիրը պատասխանել է նիստից միայն մի քանի օր առաջ։ Այս ընթացքում դատարանը չէր կարող այդ պատասխաններն ուսումնասիրեր ու որոշում կայացներ։ «Մենք մտավախություն ունեինք, որ շիլաշփոթ կլինի եւ առանց ծանոթանալու կասեին՝ ամեն ինչ նորմալա»,- ասաց «ԴԵՄ ԵՄ» թիմի անդամ Լեւոն Հարությունյանը։ Այս պահին «ԴԵՄ ԵՄ»- ի անդամները նաեւ պայքարում են,  որ քննություն չանցկացվի գրավոր տարբերակով. «Դա մեր համար ընդունելի չի, քանի որ մեր երկրում, եթե ինչ-որ բան չի հասարակայնացվում՝ նորմալ որոշում չի կայացվում»։ Հետաձգման բացասական ազդեցությունը կարող է լինել պայքարի ալիքի մարումը։ «ԴԵՄ ԵՄ» -ը որոշակի հաջողության հասել է հենց հանրության ակտիվության շնորհիվ. «Ես չէի ուզենա, որ որեւէ մեկը հարմարվեր եւ հաշտվեր,  որ այս տեսքով՝ կիսատ-պռատ այս ռեֆորմը Հայաստանում իրականացվի։ Անձամբ ես չեմ պատրաստվում հաշտվել ու համակերպվել,  որ այդ անգրագետ տեսքով հակասահմանադրական ռեֆորմը կիրառվի Հայաստանում»,- ասաց նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը։ Մինչեւ հուլիսի 7-ը «ԴԵՄ ԵՄ»-ը ամենայն հավանականությամբ փողոց դուրս չի գա. «Թող որեւէ մեկը չկարծի, թե մենք հոգնելու ենք, չենք պայքարելու։ Այդ օրենքը, այդ տեսքով, Հայաստանում չի գործելու»,- հավելեց նա։