Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարի գործը պետք է թաքուն անել, այն հետադարձ հասցե չպետք է ունենա». ԷՌԿԱ (տեսանյութ)

Մարզեր
untitled27

Մարտի 25-ին իր մահկանացուն է կնքել արցախյան հերոսամարտի լեգենդներից մեկը՝ Սերգեյ Աթարբեկյանը: Ծածկագրերի իր համակարգով նա ռադիոկապի միջոցով կարողացել է պատերազմի դաշտում բազմաթիվ կյանքեր փրկել, նախազգուշացնել տղաներին վտանգի մասին։ Սերգեյ Աթարբեկյանը կապ է ապահովել սահմանամերձ գյուղերի, մարտավարական նշանակություն ունեցող տարածքների, կարևոր նշանակության բոլոր շտաբների հետ։ Սերգեյ Աթարբեկյանի անունը քչերին է հայտնի. նա պատերազմի տարիների թերևս ամենաչբացահայտված ու գաղտնի մարդն է եղել։ Նրան ճանաչել են միայն ձայնով ու կապավորի իր անունով՝ ԷՌԿԱ։ Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում