Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

Հասարակություն
zyun

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Սևանի, ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն