Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ղազարյան. «Պարտքերը` կամ ներում են, կամ`ջրում են, կամ`կիսում են». Առավոտ

Քաղաքականություն
Arsen_Kazaryan

Ի՞նչ խնդիրների է հանդիպել հայկական բիզնեսը հունվարի 2-ից սկսած: Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: «Խնդիրները հիմնականում տեխնիկական եւ իմացական բնույթի են, քանի որ մենք մտնում ենք նոր նորմատիվ-իրավական դաշտ»,-լրագրողների հետ զրույցում, այսօր ասաց, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը`«Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ`հավելելով, որ տարբեր միջոցառումների ժամանակ փորձում են այդ հարցերը լուծել, սակայն, պրակտիկ գործունեությունն ամեն անգամ նոր լուծումներ է պահանջում: «Մեր խնդիրները հիմնականում գալիս են ՌԴ շուկայի գնողունակությունից, ռուբլու արժեքից, ինչն այս մի քանի ամիսների ընթացքում բավական զսպել է մեր արտահանման պոտենցիալը: Այսօր հույս ունենք, որ ռուբլին կայունանում է, ՌԴ-ում գների ազատականացում կիրականացվի եւ հայկական ապրանքների հետ աշխատող մեր գործընկերները կկարողանան կայուն ու երկարատեւ պայմանագրեր կնքել»,- ասաց Արսեն Ղազարյանը`նկատելով, որ այս պատճառով է հունվար-փետրվարին դեպի ՌԴ եւ ԱՊՀ տարածք արտահանումների լուրջ նվազում եղել: Մնացյալ` իրավապայմանագրային հարթության խնդիրներն, ըստ նրա, հեշտությամբ կլուծվեն: Բոլոր ցուցանիշները եւ վերլուծությունները հուշում են, որ այս տնտեսական տարին բարեհաջող չի լինելու: Արսեն Ղազարյանն այդ ամենով հանդերձ, պնդում է. «Անկումային տարի չենք ունենա: Կունենանք ՀՆԱ-ի ավելի նվազ աճ, քան կանխատեսվող 0,5-2 տոկոսն է. այնուհանդերձ, տարին պետք է համարել ռեսուրսների կուտակման, վերադասավորման եւ պլանավորել 2016-ի զարգացումները: Սա շատ նման է 2009-ի ճգնաժամային իրավիճակին, երբ մինչեւ հունիս-հուլիս մեզ մոտ կատաստրոֆա էր»: Շարունակությունն այստեղ