Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարինե Մինասյան. ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելը դեռ վաղ է. Առավոտ

Քաղաքականություն
Karine_Minasyan2

«Ընդամենը երկու ամիս ունեինք`ադապտացնելու մեր օրենսդրությունը, որն իրականում շատ կարճ ժամանակ է: Այդ գործընթացը դեռ ընթանում է: Ուստի, այս երկու-երեք ամիսները դեռ կարելի է համարել անցումային: Որոշ խնդիրներ կային, դրանք կամաց-կամաց լուծվում են»,- «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը`պատասխանելով հարցին` ի՞նչ խնդիրների է հանդիպում հայկական բիզնեսը: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Աստանայում վերջերս կայացած ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումից, որին Սերժ Սարգսյանը չէր մասնակցում: Կարինե Մինասյանը պաշտպանեց առավել վաղ արտահայտված պաշտոնական տեսակետը` հանդիպումը ԵՏՄ ձեւաչափում չէր եւ երեք նախագահները կիրառել են նախկինում ձեւավորված ձեւաչափը`քննարկելու իրենց երկրների միջեւ կուտակված հարցերը: unnamed3... Մանրամասներն՝ այստեղ